Պուտինն առաջարկել է փոխել Ռուսաստանի Գլխավոր դատախազին

Պուտինն առաջարկել է փոխել Ռուսաստանի Գլխավոր դատախազին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է փոխել ՌԴ Գլխավոր դատախազին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցման, Պուտինը Դաշնային Խորհրդին առաջարկել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնի համար։

Նշենք, որ ներկայումս Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Յուրի Չայկան։ Այլ աշխատանքի անցնելու հետ կապված՝ Կրեմլում առաջարկել են Չայկային թողնել զբաղեցրած պաշտոնը։ Առաջարկը կքննարկվի հունվարի 22-ին։

Նշենք, որ Չայկան 68 տարեկան է։ ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից։ Կրասնովը 43 տարեկան է։ Հետաքննել է մի շարք աղմկահարույց գործեր, ինչպես օրինակ՝ Չուբայսի վրա կատարված հարձակումը, փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանությունը, դատավար Էդուարդ Չուվաշովի սպանությունը, Բորիս Նեմցովի սպանությունը։