Հեղափոխությունից հետո ՌԴ էլիտայի համար դա այն չէր, որ պիտի ողջունեին․ Քոչարյան

Հեղափոխությունից հետո ՌԴ էլիտայի համար դա այն չէր, որ պիտի ողջունեին․ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից այսօր հետաքրքրվեցինք, թե հեղափոխությունն ինչպե՞ս է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ 

Քոչարյանի կարծիքով՝ Ռուսաստանը դեռ պետք է ադապտացվի մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին։
«Հեղափոխությունից հետո, հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէր, որ պիտի ողջունեին։ Շատ պարզ պատճառով, որովհետև արդեն երկրի կառուցվածքն է փոխվել՝ պառլամենտական, իրենք արդեն պիտի հաշտվեն նրա հետ, որ բարձրագույն խորհրդում վարչապետն է, իսկ մինչ այդ իրենց հոգեբանությունն ուրիշ է, որ նախագահն էր։ Եվ էդ բոլորը ժամանակ է պահանջում»,-ասաց Շավարշ Քոչարյանը։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պարբերաբար պնդում է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ են, փայլուն են, ՌԴ վերաբերմունքը մեր նկատմամբ հրաշալի է, ինչին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարարն ասաց․ «Եթե մենք խոսում ենք ինտեգրալ, ապա այո, այդպես է։ Կան առանձին դրվագներ, որոնք չեն կարող այդ խորքային, բազմաոլորտ էդ ամենը ինչը շեղել։ Բայց միշտ էլ առանձին խնդիրներ լինում են»։