Օրենքն ընդունել ենք հեղափոխության փորձերը կանխելու համար. Կոբախիձե
Վրաստանի իշխանություններն օտարերկրյա գործակալների մասին օրենք են ընդունել երկրում հեղափոխություններ կազմակերպելու երկու փորձերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Sputnik Վրաստան-ը։
«Երկու հեղափոխության փորձերի ֆոնին մենք օրենք ընդունեցինք («օտարերկրյա գործակալների մասին» – Խմբ.), որի միակ նպատակը դրսից վերահսկվող հեղափոխական իրադարձությունների թափանցիկությունն էր»,- նշել է նա։
Մինչ այս Կոբախիձեն ընդգծել էր, որ Վրաստանում ընտրական շրջանն ընթանում է գործընթացին օտար ուժերի կողմից աննախադեպ միջամտության զարգացման ֆոնին։
Նրա խոսքով, Վրաստանում ավելի քան 450 կազմակերպություն գրանցվել է օտարերկրյա գործակալների ռեեստրում՝ համաձայն ընդունված օրենքի։
Կարծիքներ