Ղազախստանի նոր նախագահը ստանձնեց պաշտոնը

Ղազախստանի նոր նախագահը ստանձնեց պաշտոնը

Ղազախստանի պառլամենտի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստանձնեց այդ երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Երդմնակալության արարողության Տոկաեւը խոստացավ անմնացորդ ծառայել ղազախստանցի ժողովրդին, հետեւել եւ պահպանել երկրի սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել նախագահի՝ իր վրա դրված լիազորությունները։ Արարողությունից հետո Ղազախստանի ԿԸՀ ղեկավար Բերիք Իմաշեւը հանձնեց նրան նախագահական վկայականը։ Հիշեցնենք, որ երեկ հրաժարական տվեց Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում էր հաջորդ տարվա ապրիլին։