Գիշերը խոշոր տրամաչափի գնդակներով գնդակոծվել է Ոսկեպարը

 Գիշերը խոշոր տրամաչափի գնդակներով գնդակոծվել է Ոսկեպարը

Տավուշի մարզի անկախ լրատվականը գրում է․

 

Ոսկան Սարգսյան

Մարտի լույս 1-ի գիշերը  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ գնդակոծությունը եղել է գիշերվա 3-ին, 4-ին, տեւել շուրջ 2 ժամ։  Ադրբեջանական գնդակներից մեկը վնասելէ  Ոսկեպարի բնակիչ  Արտո  Սարուխանյանի տան պատշգամբի պատը, այլ վնասների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է։

Հրապարակվել է։ 07:43 01/03/2020