Պակիստանում տեղի ունեցած ավիավթարից երեխա է փրկվել

Պակիստանում տեղի ունեցած ավիավթարից երեխա է փրկվել

Պակիստանում Airbus A320 օդանավի կործանման վայրում ողջ երեխա է հայտնաբերվել։ Ըստ ամենայնի երեխայի ընտանիքն ապրել է այն տներից մեկում, որոնց վրա ընկել է օդանավը։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես են երեխային հանում փլատակների տակից։ Երեխայի ընտանիքի անդամների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել նախօրեին։ Պակիստանի միջազգային ավիաուղիներին պատկանող Airbus A320 օդանավը Կարաչի քաղաքի շրջանում կործանվել է։ Զոհվել է 97 մարդ։ Այս մասին հայտնել է Doon-ը։ Հայտնի է, որ օդանավի ուղեւորներից առնվազն երկու մարդ ողջ է մնացել։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Տուժել է 11 մարդ, ովքեր եղել են այն շրջանի բնակիչ, որտեղ տեղի է ունեցել ավիաաղետը։ Հայտնի է նաեւ, որ օդանավում եղել է 99 մարդ, որից ութը անձնակազմի անդամները, 91-ը՝ ուղեւորները։ Օդանավն իրականացրել է Լահոր-Կարաչի չվերթը։