Իրանը չի մոռանում. պատիժ կլինի՛
Թեհրանն անպատասխան չի թողնի Իրանի վրա Իսրայելի կողմից անցած շաբաթ իրականացված հրթիռային հարձակումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ալի Ֆադավին։
«Իրանի արձագանքը սիոնիստական ագրեսիային վճռական է. 40 տարի մենք երբեք ագրեսիան անպատասխան չենք թողել։ Մենք ի վիճակի ենք մեկ գործողության ընթացքում ոչնչացնել այն ամենը, ինչ սիոնիստներին է պատկանում»,- ասել է գեներալը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը «սխալ է հաշվարկ է արել»՝ հարվածներ հասցնելով Իրանի տարածքին։
«Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում. Իրանին չեն ճանաճում: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- ասել է Խամենեին:
Կարծիքներ