Ռոնալդուի նախկին տունը հանվել է վաճառքի 

Ռոնալդուի նախկին տունը հանվել է վաճառքի 

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի նախկին տունը հանվել է վաճառքի։ Այն արժի 5 միլիոն անգլիական ֆունտ ստերլինգ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Տունը գտնվում է Չեշիրի կոմսությունում, Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, գեղատեսիլ վայրում։

Ի սկզբանե Ռոնալդուն տան համար նշանակել է 5,5 միլիոն ֆունտ, սակայն այդ գնով գնորդ գտնել հնարավոր չի եղել եւ ստիպված կես միլիոնով գինը նվազեցրել է։ Տան հետ նաեւ կա 9,3 հեկտար հողամաս։ Տունն ունի հինգ ննջասենյակ, հյուրերի համար տնակ եւ եւս հարակից երկու շինություն։ Տանը կա նաեւ տնային կինոթատրոն, գինու մառան, լողավազանով հանգստյան գոտի, մարզադահլիչ, ջակուզի, ավտոտնակ՝ չորս մեքենայի համար նախատեսված եւ այլ հարմարություններ։