Հեռացվելու են նաև ինձ սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները

Հեռացվելու են նաև ինձ սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները

Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը․

«Հեռացվելու են ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %։