Նիկոլի կարմիր խնձորը 

Նիկոլի կարմիր խնձորը 

Նիկոլի «կարմիր խնձորին» ենք սպասում։ Պիտի էս ու էն գան ու ասեն, որ ամեն ինչ նորմալ է, կարմիր խնձոր խաղացրեք։ Թռչկոտեք ու պարեք Նիկոլի շուրջ, որ «աբուռ ու նամուս է ունեցել» ու կարմիր գիծը չի հատել։ Դե նա միշտ հավատացրել է, որ իր համար մինչև ինչ որ մի կետ կարմիր գիծ կա։ Այսպես է ասել․  «Միջանցքի» մասին ձեւակերպումները «կարմիր գիծ» են մեզ համար։ 

Մենք էլ հավատացել ու սպասել ենք էդ կարմիր խնձորին։ Բայց  Պուտինը անթաքույց հասկացրեց հայ ժողովրդին, որ ոչ մի կարմիր խնձոր էլ չկա։ Նիկոլն էլ  «մանթրաժ» ալիևապուտինյան  բացահայտումից կմկմաց․ ․ «Չգիտեի, որ ռուսները կողմ են «Զանգեզուրի միջանցքին»։ Այսինքն իրենք էլ գիտեն, որ իմ կարմիր խնձորը, կարմիր գիծը  վաղուց են հատել, բայց լռում են։ Ինքը չէր պատկերացնում, որ իրեն կբացահայտեն և ինքը խայք ու խայտառակ կլինի ընտանիքի առաջ։ Չէր պատկերացնում, որ կասեն՝ ի՜նչ կարմիր խնձոր, ի՜նչ կարմիր գիծ․․․ 

Օրվա մեջ հազար անգամ, իր ասելով, խոսում է Պուտինի հետ, օրումեջ հանդիպում նրան, մեզ հավաստիացնում, որ կարմիր խնձորի մասին է խոսում, հիմա ասում է՝ չգիտեի, որ Պուտինն էլ է տեղյակ։ Բա ի՞նչ էիր մտածում, որ հայ ժողովրդի գլխին կարմիր խմձոր ես խաղալու ու ոչ մեկը չի իմանալու՞, որ մեզ վաղուց խնձորի չորացած  չիր ես մատուցում։ Ոնց որ թե կողմերն էլ համաձայն են, որ փոխես այդ կարմիր խնձորի անունը։ Ասենք թե դնես խնձորի չիր կամ խնձորի կոմպոտ։  Այսօր ՔՊ-իդ սկեսուր մայրիկը՝ Արթուր Հովհաննիսյանը  ոնց որ կարմիր խնձորիդ մասին էր խոսում։ Ասում էր, որ առաջին անգամ ենք Պուտինից նման բան լսում։ Միգուցե ասեր՝ չէինք պատկերացնում, որ Պուտինը Նիկոլին էդպես խայք ու խայտառակ կանի, հետն էլ մխիթարելով՝ դե լավ, մի նեղվի, Զանգեզուրի միջանցք չենք ասի, մի ուրիշ բան կասենք։ Կարևորն էն է, որ քեզ Տանը պահեն, հորինելում լավ ես, մի բան կհորինես։