Սեյրան Օհանյանը դեռեւս Արցախում է. նիստը չի կայանա

Սեյրան Օհանյանը դեռեւս Արցախում է. նիստը չի կայանա

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Սակայն, մեր տեղեկություններով, այսօր էլ նիստը չի կայանալու։ Գործով պաշտպաններից մեկը մեզ հայտնեց, որ Սեյրան Օհանյանը դեռ գտնվում է Արցախում։

Նշենք, որ առանց ամբաստանյալի ներկայության քրեական գործով նիստերը չեն կարող տեղին ունենալ։

Նշենք, որ նախորդ նիստը տեւական ժամանակով հետաձգվել էր, քանի որ Քոչարյանն ու գործով անցնող մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյանները եւս Արցախում էին։