Մակրոնը բացահայտել է՝ ինչ է խոսել Մբապեի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացահայտել է «Պարի Սեն Ժերմենի» և ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի պաշտոնական այցի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի բովանդակությունը։ Նրա խոսքերն է մեջբերել RMC Sport-ը։
Մակրոնն ասել է, որ չի քննարկել ֆուտբոլիստի հետ նրա ապագան ու չի փորձել նրան պահել ՊՍԺ-ում: «Կարծում եմ՝ բոլոր ֆրանսիացիները հիացած են այս մեծ խաղացողով»,- ընդգծել է նախագահը։
Ընթրիքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։ Հանդիպմանը հրավիրված միակ ակտիվ մարզիկը 25-ամյա ֆուտբոլիստն է եղել։ Զրույցի ընթացքում Մակրոնը, ժպտալով, շրջվել է դեպի Մբապպեն և ասել. «Մեզ համար դեռ շատ խնդիրներ կստեղծես»։
Կարծիքներ