Փնտրվում է Նիկոլ Փաշինյանը

Փնտրվում է Նիկոլ Փաշինյանը

Երեկ տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը Արցախում, ինչպես նաև Սյունիքում և Գեղարքունիքում հերթական սադրիչ գործողություններն է իրականացրել: Չնայած Պաշտպանության նախարարությունը հերքեց Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցած բախումների մասին, սակայն սահմանից եկող լուրերն այլ բան են ասում:

Ու չնայած Հայաստանում տիրող լարված իրավիճակին, երկրի վարչապետն ընդհատակ է անցել, կամ էլ մուշ-մուշ «քնած» է, ձեն, ծպտուն չկա: Նա իր ամառային արձակուրդն է վայելում և միայն այսօր վաղ առավոտյան որոշել է Իջևանից Երևան վերադառնալ: