Ղարաբաղյան թեմայով հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովն ու Ժոզեպ Բորելը․ լրացված

Ղարաբաղյան թեմայով հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովն ու Ժոզեպ Բորելը․ լրացված

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության թեժացման հերթական փուլը, որը սկսվել է սեպտեմբերի 27-ից։

Քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, եւ կողմերի, ինչպես նաեւ այլ երկրների կողմից առավելագույն զսպվածության ցուցաբերումը։ Լավրովն ու Բարելը աջակցություն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ սեպտեմբերի քսանյոթին արված հատուկ հայտարարությանը, որով հակամարտող կողմերին կոչ էր արվում դադարեցնել հետագա էսկալացիան։ ՄԱԿ ԱԽ սեպտեմբերի քսանիննի քննարկումներին համահունչ, ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ առանցքային դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում։