ԵԽ-ն կարող է մտահոգվել Ղրիմի ջրամատակարարման խնդրով․ Լեոնիդ Սլուցկի

ԵԽ-ն կարող է մտահոգվել Ղրիմի ջրամատակարարման խնդրով․ Լեոնիդ Սլուցկի

Եվրոպայի Խորհուրդը նախարարների կոմիտեի մակարդակով կարող է մտահոգություն հայտնել Ղրիմում խմելու ջրի պակասի եւ ջրամատակարարման հետ եղած խնդիրների առնչությամբ։ Այս թեման բարձրացվել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա հավելել է, որ Ղրիմի ջրամատակարարման խնդիրը բարձրացվել է նաեւ ԵԽ քարտուղարի եւ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ։ Սլուցկին հույս է հայտնել, որ Պեյչինովիչ-Բուրիչի՝ Մոսկվայից հետ վերադառնալուց հետո ԵԽ-ն Նախարարների կոմիտեի եւ Գլխավոր քարտուղարի մակարդակով այս առնչությամբ մտահոգություն կհայտնի։ Նա շեշտել է, որ Ղրիմում ջրամատակարարման խնդիրը չափազանց բարդ է եւ Սիմֆերոպոլում ջուր բնակչությանը մատակարարվում է ժամով։ Նշենք, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միացվելուց հետո Ուկրաինան դադարեցրել է ջրամատակարարումը թերակղզուն։