ԱՄՆ դեսպանատունն ահազանգում է

ԱՄՆ դեսպանատունն ահազանգում է

Կիևում ԱՄՆ դեսպանատունը հրատապ զգուշացրել է Ուկրաինայի դեմ ավիահարվածների սպառնալիքի բարձր մակարդակի մասին։ 

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում։
«Ուկրաինայում կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախում գտնվելու սպառնալիքների աճի պատճառով Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել մեծ զգուշավորություն», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, դեսպանատունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին հետևել ծանուցումներին, խստորեն պահպանել պարետային ժամը, ինչպես նաև համապատասխան անվտանգության հրահանգները: