Ծնողները գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց

Ծնողները գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց

Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները  երեկ հերթական բողոքի ակցիան էին իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, նստացույց են անում՝ իրենց որդիներին վերադարձնելու պահանջով։

Ադրբեջանը, հիշեցնենք, 2020-ի պատերազմից հետո հարձակում էր գործել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին և գերեվարել 62 հայ զինծառայողի։ Այս պահի դրությամ ՀՀ են վերադարձվել շիրակցի գերեվարվածների մի մասը։ Շիրակցի գերեվարվածների ծնողները, հիշեցնենք, տևական ժամանակ առաջ էլ պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպում ՌԴ դեսպանատան մոտ։

Տեղեկացանք, որ ծնողները գիշերել են կառավարության մոտ։ Միայն առավոտյան են նրանց համոզել դադարեցնել նստացույցը՝ խոստումով, որ ի վերջո հանդիպում կկազմակերպվի կառավարության ներկայացուցիչների, գուցե և անձամբ Փաշինյանի հետ։