Համավարակի պատճառով Բելառուսում փոփոխություններ են կատարվել ամուսնությունների գրանցման կարգում

Համավարակի պատճառով Բելառուսում փոփոխություններ են կատարվել ամուսնությունների գրանցման կարգում

Բելառուսի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսային համավարակաի պայմաններում փոփոխություններ կատարել ամուսնությունների գրանցման կարգում, թույլատրելով ԶԱԳՍ-ում ամուսնության գրանցման պաշտոնական հանդիսավոր արարողությանը մինչեւ 10 հոգու ներկայություն թույլատրել։

Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով բելառուսական կառավարության իրավական փաստաթղթերի ցանցային կայքում հրապարակված որոշման տեքստը։ Ընդ որում, ԶԱԳՍ ներկայացվելու է նաեւ հրավիրվածների ցուցակը, որի համեմատ ստուգվելու է ներկաների թիվը համապատասխան պաշտոնյայի կողմից։