Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 94 միլիոնը 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 94 միլիոնը 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունվարի 16-ին գերազանցել է 94 միլիոնը, հասնելով 94 315 331-ի։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 781 616-ով։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 2 017 913 մարդ, առողջացածների թիվը կազմել է՝ 67 346 640 մարդ։ Վարակվածների թվով առաջատար պետությունը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվածների թիվը հասել է 24 102 429-ի։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է (10 543 659), երրորդում Բրազիլիան (8 394 253)։ Հնգյակում են նաեւ Ռուսաստանը (3 520 531) եւ Մեծ Բրիտանիան (3 316 019)։