Հնարավո՞ր է` էդ մեքենան ուզեցել են հետ վերադարձնել, դրա համար են էդ գործողությունը սկսել. Փաշինյանի տարօրինակ հարցը` Տոնոյանին

Հնարավո՞ր է` էդ մեքենան ուզեցել են հետ վերադարձնել, դրա համար են էդ գործողությունը սկսել. Փաշինյանի տարօրինակ հարցը` Տոնոյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ գիշերը, երբ սահմանին լարված էր, տանկերով մարտ էր ընթանում, իսկ ինքը իր կրտսեր դստեր վիդեոներն էր տարածում, այսօր կառավարության նիստին պաշտպանության նախարարին մի տարօրինակ հարց է տալիս, որը քննադատության ու զայրույթի ալիք է բորբոքել համացանցում:

Փաշինյանը Դավիթ Տոնոյանից հետաքրքրվում է, թե հնարավո՞ր է` ցանկացել են վերադարձնել էդ մեքենան (նկատի ունի մեր դիրքերի մոտ թողած ՈւԱԶ-ը), դրա համար են էդ գործողությունը սկսել:
«Այսինքն` տպավորություն ստացվեց, որ հնարավոր է` ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել հեռացել են, այսինքն` հնարավո՞ր է, որ էդ մեքենան ուզեցել են հետ վերադարձնել, դրա համար են էդ գործողությունը սկսել»,-իր տպավորություններով կիսվեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ Հայաստանի վարչապետը ջանում է արդարացում գտնել «կիրթ մարդու» ղեկավարած բանակի գործողություններում, ինչն էլ քննադատությունների առիթ է տվել արդեն: