Մարիա Շարապովան ավարտել է իր մարզական կարիերան

Մարիա Շարապովան ավարտել է իր մարզական կարիերան

Թենիսի Մեծ Սաղավարտի հնգակի չեմպիոնուհի Մարիա Շարապովան ավարտել է իր մարզական կարիերան։ Երեսուներկուամյա ռուս մարզուհին այդ մասին ասել է Vanity Fair-ի հետ զրույցում։ Նա գրավում է 373-րդ տեղը WTA վարկանիշում։ Նշենք, որ դեռ հունվարին, Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկին նա հայտարարել էր, որ մտադիր չէ կանգ առնել եւ շարունակելու է հանդես գալ որպես մարզուհի։