Նյու Յորքում հայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտավ

Նյու Յորքում հայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտավ

Նյու Յորքում հայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:

Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին: Այդ մասին հայտնում է Artnet News-ը:

«Այս հայտնագործությունը այն պահն է, որը մեզանից շատերին տարավ առաջին հերթին դեպի արվեստ, սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրավեր է, նոր հորիզոնների ակնարկ», – ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, հաջորդ ամիս Նյու Յորքում չվաճառվող ցուցադրությանը կներկայացնի աշխատանքը։

Ենթադրվում է, կտավը թղթի վրա ՝ «Սահմանը» (1947) ավարտելուց հետո նկարիչը եղել է աշխատանքային բեղուն շրջանում՝ ամեն օր նոր գործ անելով։ Արդյունքում, նոր նկարչական կտավ չունենալու պատճառով, կտավը, որն այժմ նույնականացվում է որպես Անվերնագիր (Վիրջինիայի ամառ), նա պարզապես նկարել է նախկին աշխատանքի հետևում։

Միանգամայն հնարավոր է, որ սա այդպիսի միակ կտավը չէ: «Վատ գաղափար չէ կտավները հանել նկուղից, պատից, և ուսումնասիրել, միգուցե, մեկ կտավի վրա ևս մեկն է թաքնված»,- New York Times-ի հետ զրույցում նշել է նկարչի փեսան և «Բարձունքից. Արշիլ Գորկու կյանքը» գրքի հեղինակ Մեթյու Սփենդերը: