Ինչքան հարկ է թաքցրել Նարեկ Նալբանդյանը 

Ինչքան հարկ է թաքցրել Նարեկ Նալբանդյանը 

Մենք այսօր տեղեկացրել ենք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան մեծահարուստ գնորդ, նոր հայ բիզնեսմեն, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հիմնադիր Նարեկ Նալբանդյանը բենզինի ու ցորենի ներկրմամբ զբաղվելու ընթացքում հայտնվել է Պետեկամուտների կոմիտեի տեսադաշտում։ ՊԵԿ-ը պարզել է, որ տարբեր մեքենայությունների արդյունքում պետական բյուջե հարկեր չեն վճարվել։

Առաջին խախտումն ավարտվել է վնասների փոխհատուցմամբ՝ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական վարույթի հարուցումից հետո Նարեկ Նալբանդյանը վերականգնել է պետությանը պատճառած վնասը։ Սակայն ինչ որ ժամանակ անց նա կրկին սկսել է խաբել պետությանը եւ այս անգամ արդեն ՊԵԿ-ը վարույթ է հարուցել, որը կարող է անգամ կալանքով ավարտվել։

Մենք այս պատմությունը ներկայացրել էինք՝ հղում անելով մեր աղբյուրներին, քանի որ ոչ ՊԵԿ-ից, ոչ Քննչական կոմիտեից, ոչ դատախազությունից մեզ տեղեկատվություն չէին փոխանցել։

Սակայն քիչ առաջ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին նախորդ անգամվա խախտումը, որը ավարտվել է վնասների հատուցմամբ։

ՊԵԿ-ից մեզ ասացին, որ անցած տարի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը 1 միլիարդ 496 միլիոն, 769 հազար դրամի վնաս է պատճառել պետությանը՝ հարկերից խուսափելով։ Դրա առիթով հարուցվել է քրեական գործ եւ ավարտվել է վնասների վերականգնմամբ։