Թուրքիան օգնություն է առաջարկել Թաթարստանին

Թուրքիան օգնություն է առաջարկել Թաթարստանին

Այսօր Կազանում տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո Անկարան Թաթարստանին օգնություն է առաջարկել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ըստ ТАСС-ի փոխանցման, Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ եւ ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքին, ինչրպես նաեւ հայտնել Անկարայի պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերելու հետ կապված։