Մասկն ասել է, որ իրեն ուզում են սպանել

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը չի բացառել, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում։
Այս մասին միլիարդատերը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Մասկն ասել է, որ DOGE-ը դադարեցնում է «սարսափելի վատնումն ու կոռուպցիան կառավարությունում», ինչի պատճառով մարդիկ ցանկանում են փակել այն:
«Ստացվում է, որ երբ մարդկանցից խաբեությամբ ձեռք բերած գումարը խլում ես, շատ են նեղվում»,- հավելել է նա։
Կարծիքներ