Հայտնաբերվել է «Փոքրիկ իշխանի» մինի անհայտ նկարազարդում

Հայտնաբերվել է «Փոքրիկ իշխանի» մինի անհայտ նկարազարդում

Շվեյցարացի կոլեկցիոներ Բրունո Ստեֆնինիի հավաքածուում հայտնաբերվել են մինչ այդ անհայտ նկարազարդումներ կապված Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գործի հետ։ Նկարազարդումները հենց պատկանում են դը Սենթ-Էքզյուպերիին։ Այս մասին հայտնում է Bazaar-ը, նշելով, որ կոլեկցիոները նկարազարդումները գնել է 1986 թվականին եւ առ այսօր դրանք պահվում են Վինտերտուր քաղաքի իր առանձնատանը, արվեստի այլ գործերի հետ միասին։ Նկարազարդումներն ու էսքիզները լավ վիճակում են։ Արված են չինական թանաքով եւ ջրաներկով։ Առաջիկայում դրանք կհանվեն աճուրդի։