Բրյուսելում ՀՅԴ Հայ Դատի աշխատանքներին նվիրված դրամահավաքին նվիրաբերվել է 2,4 մլն դոլար

Բրյուսելում ՀՅԴ Հայ Դատի աշխատանքներին նվիրված դրամահավաքին նվիրաբերվել է 2,4 մլն դոլար

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ 2019 թ. նոյեմբերի 9-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Հայ Դատի աշխատանքներին նվիրված դրամահավաք։

Դրամահավաքին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ուղերձ էին հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հիշեցնում ենք, որ վերջին դրամահավաքը տեղի էր ունեցել 2016 թ. Փարիզում։

Աւելի քան 100 բարերարներ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին դրամահավաքին։

Ավարտին հայտարարվեց, որ շուրջ 2,400,000 ամերիկյան դոլար նվիրաբերվել է Հայ Դատի գրասենյակների եւ հանձնախմբերի աշխատանքների համար եւ նշվեց, որ դրամահավաքը շարունակվում է։

Սա մեկ անգամ ևս վկայությունն է այն բանի, որ նույնիսկ այս օրերին տարբեր երկրներում առկա տնտեսական ճգնաժամերին, մեր ազգի զավակները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայ Դատի պայքարում, քանզի այն նվիրական է։

ՀՅԴ Բյուրոն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին, դրամահավաքի կազմակերպիչներին եւ Հայ Դատի նվիրյալներին:

ՀՅԴ Բյուրո