Ձյունամրրիկն առնվազն 10 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների հարավային շրջաններում մոլեգնում է ձյունամրրիկ, որի պատճառով փակվել են ավտոմայրուղիներ, չեղարկվել ավիաթռիչքներ, փակվել դպրոցներ եւ պետական հաստատություններ։ Ձյունամրրիկի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։
Համաձայն տեղեկատվության, վատ եղանակային պայմաններն առկա են Լուիզիանա, Ֆլորիդա եւ Ալաբամա նահանգներում։ Ամերիկյան Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նաեւ նախազգուշացրել է, որ հարավում հնարավոր է ջերմաստիճանային կտրուկ անկում՝ հատկապես գիշերային ժամերին։ Բացասական ջերմաստիճաններ կարող են լինել Մեքսիկական ծոցի ծովափին։ Ցուրտ եղանակը կարող է հանգեցնել էլեկտրամատակարարման խափանումների։
Կարծիքներ