Ադրբեջանը գերի է վերցրել Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանը գերի է վերցրել Արայիկ Հարությունյանին

Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում, շտապ խորագրով լուր տարածվեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը գերեվարվել է Ստեփանակերտում:

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտում ապօրինի ձերբակալվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.), Բակո Սահակյանը (2007-2020 թթ.) և ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։