Ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը Վանո Սիրադեղյանի Հայաստան գալ-չգալու կապակցությամբ 

Ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը Վանո Սիրադեղյանի Հայաստան գալ-չգալու կապակցությամբ 

Օգոստոսի 7-ին Վանո Սիրադեղյանի աղջիկը՝ Արփի Վան Սիրադեղյանը «թագ անելով» Նիկոլ Փաշինյանին՝ գրել էր․«Այսօր եղբորս`Դավիթի ծննդյան օրն է։7-ը-հրաշալի թիվ է։Ուզում եմ նոր ծնունդ լինի այս օրով,նորովի սկսի իր կյանքը,նորովի ապրի ու ստեղծագործի,լինի երջանիկ։Ուզում եմ ծնողիս ներկայությունը։ Մենք շատ ենք կարոտել։Ինչքան էլ մեծանանք միեւնույնն է երեխա ենք ծնողի կողքին։Միշտ ուզեցել ենք բոլորով հավաքվենք այս ու մնացած օրերին,սակայն ավաղ դա երազանքի է նմանվում։Մենք բոլորս ցրվեցինք ծնողիս բացակայության ժամանակ։Ես հիվանդանոցում եմ ու միշտ մտածել եմ ու հիմա էլ մտածում եմ որ պատահական բան չի լինում։Մի քանի պալատ այն կողմ պառկած է նաեւ վարչապետի հայրը։Գիտեք, պարոն վարչապետ, ես էլ եմ ուզում հորս այցի գնամ, երբ հիվանդ լինի։Ես էլ եմ ուզում հայրս ինձ մոտ գա, երբ ես հիվանդ կլինեմ։Եւ ընդանրապես ուզում եմ առողջ լինենք ես էլ, ընտանիքս էլ, ինչպես որ դուք եք ուզում ձեր ընտանիքի համար։Մտածելու բան ունեք,թե ամեն անգամ ձեր ծնողին այցելելիս ինչու  եմ ես Աստծո կամոք  հանկարծակի հայտնվում  ձեր ճանապարհին։Պատահական չի նաեւ իմ եւ Արփիի անունները։Հասկանում եք որ, ոչինչ հավերժ չի,որ մի օր էլ ոչ նրանք կլինեն(մեր ծնողները), ոչ էլ մեր ցանկությունները։Իմիջիայլոց, ես մի քանի անգամ զրուցել եմ հայրիկիդ հետ, տեսակցել եմ նրան։Հրաշալի մարդ է, հասարակ, մաքուր,իմ հոր պես,հորս կարոտն եմ առել։Ես հարգանք   ունեմ նրա հանդեպ։Իսկ դու ունես հարգանք իմ ծնողի հանդեպ։Այնքան, որ նա էստեղ լինի հիմա,որ ես աշխատանք ունենամ,որ մենք մեր  ճանապարհներում հանդիպելիս իրար աչքերի հպարտ ու հայեց ի նայենք»։
«Հրապարակը» մի քանի հարց ուներ հիվանադանոցում գտնվող Արփի Սիրադեղյանին, ներառյա լ՝  տեղյա՞կ է՝ հայրն ուզում է գալ Հայաստան՛ և կամ ինչ ակնկալիք ունի Նիկոլ Փաշինյանից։ Ի վերջո, պատասխան ստացե՞լ է Նիկոլ Փաշինյանից,  սակայն Արփին չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ անձնական հարցեր են։ Նշենք, որ առաջին հարցը պատահական չէր, քանի որ որոշ տեղեկություններով՝ Վանո Սիրադեղյանի Հայաստան չգալու պատճառները անձնական են և որոշումը հենց Սիրադեղյանինն է։

«Հրապարակը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին ևս հարցրեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ունի՞ որևէ դիրքորոշում,առհասարակ, ի՞նչ է մտածում։ 
  «Իրականում այս պահին որևէ  մեկնաբանություն չունեմ այս հարցով տալու, եթե որևէ բան հայտնի լինի կամ․․․  վարչապետը դրա մասին միանշանակ կհայտնի։  Բայց այս պահին՝ առանց մեկնաբանության»։
Հիշեցնենք, որ հենց  Նիկոլ Փաշինյանի գլխավոր խմբագիր եղած ժամանակ  «Հայկական Ժամանակ»֊ն էր, որ Սիրադեղյանի է դրսում գրված օրագրից հատված տպագրեց, իսկ ավելի վաղ՝  2006-ին հարցազրույց արեց հետախուզման  մեջ գտնվող  Վանո Սիրադեղյանի հետ, նրան հարցնելով․ «Պարոն Սիրադեղյան, եւ, այնուամենայնիվ, որտե՞ղ եք գտնվում»։ Այս հարցին Վանո Սիրադեղյանը պատասխանել էր՝ «Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբում համանախագահող երեք երկներից եւ ոչ մեկում»: Իսկ ինչո՞վ եք զբաղված եղել այս ընթացքում, հետաքրքրվում է թղթակիցը: «Գրեթե ոչ մի բանով զբաղված չեմ եղել: Վեպ չեմ գրել, հուշեր գրել չեմ ուզում  »:   Այսօր ի՞նչ պայմանով կվերադառնաք Հայաստան՝ հարց է տալիս «Հայկական Ժամանակ»-ը, նկատի ունենալով Ս իրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքը: Վանո Սիրադեղյանը պատասխանում է՝ «Դա հնարավոր կլիներ տարիներ առաջ, եթե իշխանությունը թույլ տար, որ դատավարությունը ընթանար Քրեադատավարական օրենսգրքի նորմերի համաձայն: Հիմա մնում է իրադրության փոփոխությունը»: 

Իրադրության փոփոխություն տեղի է ունեցել և դա այն է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը փոխարինելու է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այս դ իտարկմանն ի պատասխան՝  Մանե Գևորգյանն ասաց․«Հարցի երկրորդ մասով  էլ որևէ բան չեմ կարող հայտնել, որովհետև այս պահին չկա կոնկրետ դիրքորոշում, նամակը ստացել եմ, տեսել եմ, ես էլ անձամբ ծանոթացել եմ բովանդակության հետ, բայց վստահ եմ, որ որևէ դիրքրոշում կարծիք ունենա վարչապետը, միանշանակ դրա մասին կխոսի»։