Ադրբեջանը կստանա՞ C-400 հրիռային համակարգեր

Ադրբեջանը կստանա՞ C-400 հրիռային համակարգեր

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարմանը,  «Ատլաս» վերլուծական կենտրոնը եզրահանգել է, որ դա կարեւոր նշանակություն ունի նաեւ Ադրբեջանի համար: Ըստ այդմ, եթե Թուրքիան հետագայում ըստ ռուսական տեխնոլոգիաների սկսի սեփական հրթիառային համակարգի արտադրություն, ապա «անպայման կկիսվի Ադրբեջանի հետ»:Ադրբեջանցի վերլուծաբանները գտնում են, որ գերժամանակակից հրթիռների վաճառքը վկայում է, որ Ռուսաստանը, «ճանաչում է Թուրքիայի հետաքրքրությունները Հարավային Կովկասում եւ դեմ չէ, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը բարձրանա որակապես այլ մակարդակի»:

Ադրբեջանական մամուլը նաեւ հղում է անում Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի անցյալ շաբաթ արած հայտարարությանը, թե Անկարան, խուսափելու համար Միացյալ Նահանգների հետ հակասությունների հետագա սրացումից, քննարկում է ռուսական հրթիռային համակարգերը Քաթարում կամ Ադրբեջանում տեղաբաշխելու տարբերակը: