Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների կատարման մասով փոփոխություն է եղել

Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների կատարման մասով փոփոխություն է եղել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության միջոցով ստանալու փոխարեն, այսուհետ կստանաք հեռախոսազանգի միջոցով:

Հավելենք, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն արվել»: