Պուտինն ու Ալիեւը կհանդիպեն

Պուտինն ու Ալիեւը կհանդիպեն

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն առաջիկայում։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը սակայն, չի մանրամասնել մոտավոր ժամկետներ իր եւ Պուտինի հանդիպման հետ կապված։ «Դեռեւս կոնկրետ ժամկետներ չկան, սակայն անպայման կլինեն, քանի որ անցյալ տարի մեր շփումները եղել են հինգ կամ վեց անգամ եւ դա ռեգուլյար ձեւաչափ է։ Այնպես որ, անպայման հանդիպում կլինի»,- մասնավորապես ասել է Իլհամ Ալիեւը։ Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն հույս ունի գործակցային հարաբերություններ զարգացնել ՌԴ նոր կառավարության հետ։ Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ դրանք կզարգանան ռազմավարական գործընկերության ոգով, ինչպես պայմանավորվել են ինքն ու Պուտինը։