Վլադիմիր Պուտինի դուստրը ելույթ է ունեցել Եվրասիական կանանց ֆորումում

Վլադիմիր Պուտինի դուստրը ելույթ է ունեցել Եվրասիական կանանց ֆորումում

Հոկտեմբերի 13-ին Սանկտ-Պետերբուրգ քաղաքում բացվել է Եվրասիական կանանց ֆորումը։ Միջոցառումը անցկացվում է երեք տարին մեկ անգամ։ Միջոցառման ժամանակ քննարկվում են ժամանակակից աշխարհում կնոջ դերի եւ գլոբալ պրոբլեմների հետ կապված հարցերը։ Երեկ «ԴՆԹ ուսումնասիրումը որպես ինքնաճանաչման միջոց» խորագիրը կրող նիստի մոդերատորը 36-ամյա Մարիա Վորոնցովան է եղել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի դուստրը։ Այն, որ Վորոնցովան հանդիսանում է Պուտինի դուստրը, իր ինստագրամյան էջում գրել էր Эхо Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ով նաեւ հրապարակել էր նրա լուսանկարը։ Մարիա Վորոնցովան հանդիսանում է նախագահի ավագ դուստրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական կյանքին վերաբերող հարցերը աշխատում են շրջանցել։ Պուտինն ինքն էլ չի խոսում իր դուստրերի մասին, իսկ լրատվամիջոցները հիմնականում գրում են ենթադրությունների վրա հիմնվելով։Պուտինի երեխաների հարցը կարելի է համարել Ռուսաստանի ամենագաղտնի հարցերից մեկը։ Հայտնի է, որ Մարիա Վորոնցովն ավարտել է Մոսկվայի Պետհամալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետը, ապա արդեն դիմել է Էնդոկրինոլոգիական կենտրոնի ասպիրանտուրա։ Այժմ հանդիսանում է Ռուսաստանի Առողջապահության նախարարության Էնդոկրինոլոգիայի հետազոտական բժշկական Ազգային կենտրոնի առաջատար գիտաշխատող, եւ Գիտության աջակցման Ռուսական ասոցացիայի նախագահության անդամ։ Նախկինում նա կրել է Ֆաասեն ազգանունը, եւ ամուսնացած է եղել նիդերլանդացի գործարար Յորիտ Ֆաասենի հետ, որից ունի մեկ որդի։ Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնությունից Պուտինն ունի եւս մեկ դուստր՝ 35-ամյա Եկատերինա Տիխոնովան։

Նրան մամուլում են համարում Պուտինի դուստրը։ Տիխոնովան երկու տարի առաջ Մոսկվայի պետհամալսարանում պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով գիտությունների թեկնածուի ատենախոսություն։ Այժմ հանդիսանումն է Иннопрактика հիմնադրամի ղեկավարը, որը զբաղվում է Մոսկվայի պետհամալսարանի «գիտական հովտի» ստեղծման աշխատանքներով։ Ամուսնացած է եղել գործարար Կիրիլ Շամալովի հետ, որի հետ ապրել է հինգ տարի։ Ամուսնալուծությունից հետո վերցրել է Տիխոնովա ազգանունը․ մայրական գծով նրա տատիկն ունեցել է «Տիխոնովնա» հայրանունը։ Տիխոնովայի եւ Պուտինի արենակցական կապը ոչ հաստատված է, ոչ հերքված։ Որոշ տեղեկությունների համաձայն, Պուտինը ունի եւս մեկ դուստր՝ տասնութամյա Ելիզավետան, որի մայրը «Ռոսսիա» բանկի բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխն է համարվում, ով Պուտինի մտերիմն է։ Այս մասին հետաքննություն է անցկացրել Проект պարբերականը։ Պուտինը չի մեկնաբանել այն, իսկ նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը քննադատել է այդ հետաքննությունը։