Պատրաստ եմ մեկնել Բաքու․ պատրա՞ստ եք մանդատ տալ․ Ջաբրայան

Պատրաստ եմ մեկնել Բաքու․ պատրա՞ստ եք մանդատ տալ․ Ջաբրայան

Եկեք մտովի տեղափոխվենք 2030 թվական, երբ արդեն 8 տարի է անցել է ու Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Ամեն տեղ թուրքեր են լինելու, ռեստորաններում թուրքեր են լինելու, փողոցում թուրքեր են լինելու, ռեստորաններում ձեզ սպասարկող մատուցողները թուրքեր են լինելու։ Թուրքերը, որոնք սպանել են իմ եղբորը, սպանել են ձեր ու մեր եղբայրներին։ Հիմա եթե մենք հենց այսօր չհեռացնենք Նիկոլն ու նիկոլիզմը, սա է լինելու պատկերը Հայաստանում։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։

«Սակայն այսքան խավարի մեջ հիմա մենք ունենք մեկ հզոր լույս՝ այս ընդդիմությունը։ Կամ նաև ես, կաք նաև դուք։ Կան մարդիկ, որոնք չեն թողնելու, որ Նիկոլն ու նիկոլիզմը հանձնեն մեր հայրենիքը թուրքերին։ Նիկոլն ու նիկոլիզմը այս երկրի մեջ պիտի գոյություն չունենան, որպեսզի իմ նշած 2030 թվականին չլինենք մեր սեփական երկրի մեջ թուրքի ստրուկը։ Մեր երկրի վրա մենք պիտի իշխենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի ծաղկեցնենք մեր հայրենիքը։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։

«Անդարդ ու չկողմնորոշված նստած մեր հայրենակիցներ ջան, հաճախ եք մոտենում ինձ ու ասում, թե եթե այդքան ուժեղ եմ, այդքան շատ եմ մտածում հայրենիքի մասին, թող գնամ սահման պահեմ, գնամ մեր գերիներին հետ բերեմ։ Սիրելի հայրենակիցներ, եթե մեր առաջ նման պահանջներ եք դնում, ապա պարտավոր եք գալ այստեղ ու մեզ մանդատ տալ , որ ձեր պահանջները իրականացնենք։ Ես անձամբ պատրաստ եմ գնալ ու գերիների հարցը բարձրացնել Կանադայի վարչապետի մոտ, պատրաստ եմ գնալ Բաքու՝ որպես Կանադայի բնակիչ։ Այո, ես պատրաստ եմ սա անել, իսկ դուք պատրա՞ստ եք տալ մեզ այդ մանդատը»,- հավելեց նա։