Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական եռագույնով

Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական եռագույնով

Նիագարա ջրվեժը նույնպես լուսավորվեց Հայաստանի դրոշի գույներով։

 

Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։