Էստոնիայի հայ աշակերտը և՛ուսուցչից, և՛ Նիկոլից խելոք է․․․

Առաջին հայացքից կասեք՝ էս մարդը խելքը լրիվ կորցրել է։ Բայց չէ, խելքը լավ էլ տեղն է, պարզապես խաղում է։ Ոնց որ սերիալի դերասան լինի։ Անընդհատ մտածում է, թե ինչ նոր բան հնարի, որ սերիալը ավելի հետաքրքիր լինի։ Ոչ մեկս չի մոռացել, թե Արցախի գյուղերից մեկում ինչպես էր մեկը հետևից ջուր շպրտում, ինչպես էր սրճարանում տրանսգենդեր հայը պատմում, թե ինքը ինչու է լքել Հայաստանը․․․ Սերիալային հազարավոր հուզախառն դրվագներ, որոնք նույնիսկ անհարմար ես զգում բարձրաձայնել։ Բայց պիտի ասել, հիշեցնել։
Փաշինյանն Էստոնիայում նոր սերիալ է նկարահանում, հետևյալ բովանդակությամբ․ Էստոնիայում ապրող հայ աշակերտը ասում է, որ իր տունը Էստոնիայում է․ «Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»։ Եթե տուն ասելով նկատի ունի այն անկյունը, որտեղ աշակերտը ապրում է, ծիծաղելի է անգամ, թե ինչու աշակերտը չպիտի իմանա իր տան տեղը։ Իսկ եթե Տուն ասելով նկատի ունի Հայրենիքը, սա հակահայկական քարոզ է Փաշինյանի կողմից։ Այսինքն հայ աշակերտը չգիտի՞, որ իր հայրենիքը Հայաստանն է։ Հասել ենք այն աստիճանին, որ հայ աշակետը ուրանու՞մ է իր հայրենիքը։ Նիկոլն էլի քարոզում է նույն թեման՝ որտեղ հաց, այնտեղ կաց։
Էստոնիայի աշակերտը չէր կարող ասել, որ իմ տունը Հայաստանում է, որովհետև նրանք ապրում են Էստոնիայում։ Եվ ուսուցիչը, որ պատմել է այս սերիալային պատմությունը, ինքն էլ չի հասկացել, որ աշակերտի համար տունը իրենց ապրելու վայրն է։ Ու ճիշտ է պատասխանել աշակերտը։ Ուսուցիչը պիտի հաջորդ հարցը տար՝ Իսկ ո՞րն է հայրենիքդ։ Ա՜յ դրանից հետո կերևար, թե նա աշակերտին ինչ կրթություն է տվել։ Էստոնիայի հայ աշակերտը և՛ ուսուցչից , և՛ Նիկոլից խելոք է․․․ Հավատացած եմ, որ նա կասեր՝ իմ հայրենիքը Հայաստանն է։ Եթե, իհարկե, այնտեղ ունենք հայ ուսուցիչներ, իսկ Հայաստանում՝ հայ ղեկավարներ։
Կարծիքներ