Կոչ է արել Թրամփին չսպառնալ Եվրամիությանը 

Կոչ է արել Թրամփին չսպառնալ Եվրամիությանը 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարկ է, որ ուշադրություն դարձնի առաջնային կարեւորության խնդիրների վրա, իսկ առեւտրային մաքսատուրքերի սահմանումը ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա կարող է բացասական հետեւանքներ ունենալ հենց ամերիկյան տնտեսության համար։ Այս մասին նա խոսել է CNN-ի հետ զրույցում։

«Նախ եւ առաջ՝ միթե Եվրամիությունն է ձեր առաջնային խնդիրը։ Ձեր առաջնային խնդիրը Չինաստանն է, այնպես որ հարկ է, որ ավելի կենտրոնանաք այդ ուղղությամբ։ Եւ հետո, Եվրոպան ձեր դաշնակիցն է եւ եթե ուզում եք, որ Եվրոպան ավելի շատ զբաղվի ներդրումներով, պաշտպանական ու անվտանգային հարցերով, ուզում եք որ այն զարգանա, որովհետեւ կարծում եմ, որ դա համապատասխանում է ամերիկյան շահերին, ապա հարկ է, որ չվնասեք եվրոպական տնտեսությանը՝ մաքսատուրքերով սպառնալով»։ Ֆրանսիայի նախագահը նաեւ ասել է, որ եվրոպական ապրանքների հանդեպ մաքսատուրքեր սահմանելը կարող է Միացյալ Նահանգներում դառնա սղաճի աճի պատճառ, քանի որ արտադրական գործընթացները փոխկապակցված են ու փոխինտեգրված։