Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում. Դավիթ Սանասարյան

Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մտա «Ֆեյսբուք» պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել:

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։

Ինչպես պայքարելու եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։

Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով…

Սիրում եմ բոլորիդ»: