Երկիր մոլորակի ուղղությամբ վտանգավոր երկնաքար է շարժվում

Երկիր մոլորակի ուղղությամբ վտանգավոր երկնաքար է շարժվում

Եվրոպական տիեզերական գործակալության մերձերկրային օբյեկտների դիտարկման կոորդինացիոն կենտրոնի մասնագետներ հայտարարել են, որ դեպի Երկիր է շարժվում 2018XB4 երկնաքարը, որը հնարավոր է, որ բախվի Երկիր մոլորակին, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Երկնաքարն ունի 70 մետր շառավիղ եւ կհարվածի Երկիր մոլորակին 2092 թվականին, թեեւ հավանականությունը 1/7000 է։ Այս երկնաքարը համարվում է մեր մոլորակի համար թվով հինգերորդը իր վտանգավորության աստիճանով։ Ավելի վաղ, ռուս մասնագետները հայտարարել էին, որ Ապոֆիս երկնաքարը կարող է հարվածել մեր մոլորակին 2068 թվականին, իսկ 2029-ին էլ այն կթռչի Երկրից 38 հազար կիլիոմետր հեռավորթյան վրա, որը ամենամոտ հեռավորությունը կլինի նրա համար, որ կունենա մեր մոլորակից։