2000 դրամանոց տոմսերը վաճառում են 20 հազար դրամով, 3000 դրամանոցը՝ 40 հազարով․ տոմսերի վերավաճառք է մեկնարկել

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
 2000 դրամանոց տոմսերը վաճառում են 20 հազար դրամով, 3000 դրամանոցը՝ 40 հազարով․ տոմսերի վերավաճառք է մեկնարկել

Այսօր՝ սեպտերմբերի 8-ին, Հայաստանի ազգային հավաքականը սեփական Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական մրցապայքարի J խմբի 6-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։

Գրել էինք, որ հանդիպման տոմսերը արդեն մի քանի օր է ամբողջությամբ սպառված են, հանդիպումը ընթանալու է լեփ-լեցուն տրիբունաների ներքո, մոտ 15 հազար հանդիսական աջակցելու է մեր ընտրանուն մարզադաշտից։

Տոմսերի արժեքն էր՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 6000 և 8000 դրամ։

Յուրաքանչյուր անձ կարող էր ձեռք բերել առավելագույնը 5 տոմս՝ ներկայացնելով անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Նկատեցինք, որ List. am-ում  տոմսերի վերավաճառք է սկսվել։ 2000 դրամանոց տոմսերը վաճառվում են 20 հազար դրամով, իսկ օրինակ 3000 դրամանոց տոմսերը՝ նախատեսված արևելյան տրիբունայի համար, վաճառվում են 40 հազար դրամով։