Ուկրաինան հարվածել է Մոսկվային, օդակայանները հատուկ ռեժիմով են. ի՞նչ է հայտնի

Ուկրաինան հարվածել է Մոսկվային, օդակայանները հատուկ ռեժիմով են. ի՞նչ է հայտնի

ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 22 անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Ռամենսկի քաղաքային շրջանում պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ 

Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ տուժածներ չկան։ 

ՊՆ ՀՕՊ ուժերը որոշ ժամանակ անց Ռամենսկի քաղաքային շրջանում խոցել են ևս երկու ԱԹՍ, որոնք թռչում էին դեպի Մոսկվա»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է Ռամենսկոեի, Դոմոդեդովոյի և Կոլոմնայի վրա ևս ութ անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, այնուհետև ևս 10 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Ռամենսկոե և Դոմոդեդովո քաղաքային շրջաններում։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքը սահմանափակելու մասին՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։