Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «հիմար» եւ «ցածր ինտելեկտով մարդ» են անվանել

Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «հիմար» եւ «ցածր ինտելեկտով մարդ» են անվանել

Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, անվանելով նրան «հիմար» եւ «ցածր ինտելեկտի տեր մարդ»՝ նրա նախընտրական ելույթի պատճառով։

Հիշեցնենք, որ ամենայն հավանականությամբ Բայդենը 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում կառաջադրվի որպես համապետական թեկնածու՝ Դեմոկրատների կուսակցության կողմից։ Փհենյանում կարծում են, որ Բայդենը իր նախընտրական ելույթում զրպարտչական հայտարարություններ է թույլ տվել իրեն Հյուսիսային Կորեայի ղեկավարության հասցեին։

Ուշագրավ է, որ Փհենյանն իր խիստ գնահատականները «փոխ է առել» ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից, քանի որ ավելի վաղ հենց այդ էպիտետներով Բայդենին Թրամն էր որակել։