Հայերը միայն մեկ միլիոնից ավելի ական են տեղադրել․ Ալիև

Հայերը միայն մեկ միլիոնից ավելի ական են տեղադրել․ Ալիև

Հայաստանը օկուպացիայի ժամանակ ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել։Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ ահաբեկչության այս քաղաքականությունը շարունակվում է։Պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով ավելի քան 250 ադրբեջանցի է մահացել կամ ծանր վիրավորվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին Ակնայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ակնայում, հիշեցնենք, այսօր քաղաքաշինության ֆորում է կազմակերպվել, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ։

«Ականների պայթյունների արդյունքում մեր քաղաքացիները չեն դադարում մահանալ։ Հենց անցած շաբաթ երկու ադրբեջանցի է զոհվել ականի պայթյունից, երեք քաղաքացի էլ վիրավորվել է»,- ասել է նա։