Մահացել է մարշալ Դմիտրի Յազովը

Մահացել է մարշալ  Դմիտրի Յազովը

Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նա 96 տարեկան էր։ «Կյանքի 96-րդ տարում, այսօր՝ փետրվարի քսանհինգին, տեւական հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը»,- ասված է ռուսական ռազմական նախարարության հայտարարության մեջ։ Նա վերջինն էր ռուսական ռազմական գործիչներից, ում շնորհվել էր ԽՍՀՄ մարշալի կոչում։ Հայրենական պատերազմի ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է Կարմիր Աստղ շքանշանի։ 1987-91 թթ եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարը։