Կրակել են Դամասկոսում ինդոնեզական դեսպանատան վրա 

Կրակել են Դամասկոսում ինդոնեզական դեսպանատան վրա 

Կրակ են բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ինդոնեզական դեսպանատան վրա։ Այս մասին հայտարարել է ինդոնեզիայի ԱԳՆ նախարարության՝ Քաղաքացիների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ջուդխա Նուգրախը։ Միջադեպի պատճառով Ինդոնեզիայի քաղաքացիներ չեն տուժել, մանրամասնել է պաշտոնյան, ըստ Jakarta Globe-ի փոխանցման։ Կրակոցները, ըստ նախնական վարկածի, եղել են պատահական։

Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում։ Բաշար ալ-Ասադի վարչակարգը հեռացվել է իշխանությունից զինված ընդդիմության կողմից։ Ասադն ընտանիքով ապաստան է ստացել Ռուսաստանում։