Ռուսների մուտքն այս երկիր արգելվել է

Ռուսների մուտքն այս երկիր արգելվել է

Էստոնիայի իշխանությունները կայացրել են որոշում, որով ՌԴ քաղաքացիները, ովքեր ունեն շենգենյան վիզա, չեն կարողանա մուտք գործել էստոնական պետության տարածք։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարությունը։ Որոշումը կիրառվելու է մեկ շաբաթվա ընթացքում։ Խոսքը վերաբերում է ի դեպ, Էստոնիայի կողմից տրված շենգենյան վիզաներին։

Էստոնական արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ այս որոշումը կունենա որոշ բացառություններ, որոնք կարվեն դիվանագետների ու նրանց ընտանիքների, միջազգային փոխադրումներ իրականացնողների եւ մի շարք այլ կատեգորիաների պատկանող անձանց համար: