Էս ի՞նչ թատրոն է խաղում Փաշինյանը, բա որ ե՞ս սկսի թատրոն խաղալ․ զոհվածի ծնող

Էս ի՞նչ թատրոն է խաղում Փաշինյանը, բա որ ե՞ս սկսի թատրոն խաղալ․ զոհվածի ծնող

Հարցազրույց արցախյան վերջին պատերազմում զոհված Մուշ Հակոբյանի հոր՝ Մհեր Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, Ձեր որդին՝ Մուշը, զոհվել է Արցախյան վերջին պատերազմում։ Նախ, մի քիչ պատմեք մեր ընթերցողներին նրա մասին՝ քանի՞ տարեկան էր, որտե՞ղ էր սովորում, ինչո՞վ էր զբաղվում։

-Մուշը մի տարի ուշ է գնացել բանակ, արդեն 21-րդ տարին էր բոլորում, ինքը գնացել է բանակ հենց հունվարի 28-ին, այդ օրն էլ պիտի ավարտվեր իր ծառայությունը։ Մուշը սիրել է հայրենիք եւ զենք։ Երբ իր մոտ էի, իր զինակից ընկերները ներս բերեցին արկղերով պատրոնները, բացեց դրանցից մեկն, ասաց՝ պապ ջան, էս թուրք շները ինչքան ուզում են թող տանկեր ուղարկեն։

-Որտե՞ղ է ծառայել։

-Ծառայել է Հադրութի գնդում, ինքը 1 տարի 7 ամիս եղել է 144 դիրքում։ Պատերազմի օրերին եւս Հադրութում էր։ 

-Գիտենք, որ Դուք Ձեր որդու հետ եղել եք ռազմաճակատում։ Ինչպե՞ս կայացրիք որոշումը մեկնել պատերազմ, ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր որդուն այնտեղ։

-Ես լուրերը լսելուց հետո զանգել եմ Հադրութի դիվիզիա, ասի՝ ի՞նչ է կատարվում, կարա՞նք Մուշից մի բան իմանանք, ասեց՝ էլ ոչ մեկ չաստում չկա, բոլորը տագնապով բարձրացել են դիրքեր։ Գիշերը տագնապը տվել են, արդեն Մուշի չաստին խփել էին։ Որ զանգեցի, իմացա, որ արդեն սկսվել է, ես ասի՝ մեկնում եմ, սեպտեմբերի 27-ի առավոտյան իմ մեքենայով մեկնել եմ Հադրութի տարածք։ Սկզբում ինձ կանգնեցրել են, չեն թողնել մտնել, ասի՝ եթե ես քո կողքը կանգնեմ, կարող ա կենդանի չմնամ, պատերազմը սկսվել է, դու ասում ես գնա թուղթ բեր, նոր մասնակցի պատերազմին։ Իմ համար թանկը էրեխեն է, նոր հայրենիքը, միգուցե սխալ եմ ասում, բայց դա եմ արտահայտում։ Ես չգիտեմ, որ մտնեմ Եռաբլուր, կարող է եւ կենդանի դուրս չգամ, իմ ապրումները հնարավոր չէ, որ ես կարողանամ դիմանալ։ Ես չգիտեմ՝ ո՞ր նկարին նայեմ, որին տեսնում եմ, բոլորն իմ համար Մուշ են, բոլորն իմ համար թանկ են։ Ուղղակի խնդրանք կառավարությանը վերջին անգամ․ Նաիրի Սարգսյանը հաճախել է իմ տուն, իմ պահանջն է․ ինձ պետք է, որ կառավարությունը իմ երեխայի արածներն արտահայտի՝ քանի՞ տանկ է խփել, ի՞նչ է արել, մենակ դա եմ խնդրում։ Ես խնդրում եմ կառավարությանը չհասցնի հայի հետ մենամարտի։ Իմ տղան մինչեւ պատերազմի սկսելն ունեցել է 2 կրծքանշան, զինվորական գրքույկ, դրանից հետո ոչինչ չկա, ոչ էլ իր սխրանքները կան։ Եթե պարոն Փաշինյանը պատմությունը կարդացել է, թող իմանան՝ ինչո՞ւ է այդ տղայի անունը Մուշ։ Եթե իրենք ի վիճակի չեն, թող հեռանան։ Ի՞նչ բան է, որ մարդիկ ինձ երանի են տալիս, որ իմ էրեխուն տեղ եմ հասցրել։

-Այսինքն՝ Դուք տվյալներ ունեք, որ Ձեր որդին մի շարք սխրանքներ է արել, սակայն պետական մակարդակով դա ըստ արժանվույն չի գնահատվում։

-Բացի իմ ասելուց կան վկաներ, որից մեկը մեկ ակտիվիստ է։ Ինքը իմ երեխայի հետ ավելի շատ է շփվել եւ իմացել, ես ինչ գիտեմ, որ իմ էրեխեն արել է, դա 10-20 տոկոսն է, ցավալի է, որ մենք չգնահատենք։ 3 տարուց թոռս է գնալու բանակ, եթե մենք նույն ձեւով կռվենք, նույնն էլ նրա հետ կլինի։ Պեկա զենքը Մուշը կրակել է մինչեւ վերջին պատրոնը, այնքան է կրակել, որ դրա ծայրը դեֆորմացվել է։ Ես արդեն կասկածանք ունեմ իմ ազգի դավաճանության մեջ։ Մեր յուրաքանչյուր 18 տարեկանը կարա 100 թուրքի լամուկ վերացներ, եթե մեր օդուժը պաշտպանված լիներ։

-Դուք նշեցիք, որ կասկած ունեք, թե ներսում դավաճաններ կան։ Խոսքը երկրի ղեկավարի մասի՞ն է, որովհետեւ հիմա նման պնդումներ անողներ կան։

-Ես Փաշինյանին մեղադրում եմ նրա չարածի համար։ Ինչի՞ համար ես չեմ կարում հաշտվեմ պարոն գլխավոր գերագույն հրամանատարի հետ, որովհետեւ մարզպետի տղեն չծառայեց, բժշկի, դատախազի տղեն չծառայեց առաջնագիծ, ծառայել են բանվոր դասակարգի էրեխեքը։ Իսկ բանվոր դասակարգի էրեխու մարմինն ո՞ւմ է պետք, որ գնան-բերեն։ Ես ինչի՞ համար եմ ապրում, ես չգիտեմ՝ մեռած եմ թե ապրում եմ, ես իմ հայրենիքի համար տվել եմ ամենաթանկը։ Թող մեր գեներալիտետը կարողանա տեղից շարժ անի, ոչ թե վզները հաստացնի, պատասխանի ամեն ծնողի հարցերին, բա ծնողին ցավ է, կորցրել է իր էրեխուն։ 20 տարի ես ո՞նց եմ պահել։ Մեծացրել է էրեխուն ծնողը, տվել հայրենիքին, իսկ հայրենիքը տարել-փռել է դաշտի մեջ ու օդուժ չկա։

-Մասնակցել եք պատերազմին,բացի այն ծանր լինելուց, էլ ինչպիսի՞ դժվարություններ կային։ նկատի ունեմ՝ զենքի, սննդի ,այլ պարագաների խնդիր։

-Տեսեք, Շաքարյանի պես մարդն անգամ ջուր չուներ խմելու,Հադրութի գունդն ուներ 3-ից 4 մեքենա, որոնք 10 րոպեի մեջ վառվեցին։ Ասում են՝ ելակով ենք պահում բանակը, բայց, չէ, էն շորերով են պահում, որոնք 20 օր են դիմանում, իսկ կարմիր բերետավորները բամբակից շորերով պաշտպանում են նախարարներին, որ չանհանգստացնեն։ Ինչի՞ է վախենում կառավարությունը։ Էսօր մարդիկ կան, որ իրավունք չունեն Եռաբլուր գնալու։

-Օրինա՞կ։

-Օրինակ՝ Դավիթ Տոնոյանը։ Ինքն արժանիք ունի՞ Եռաբլուր գնալու, ո՞ւր է ինքը։ Ո՞ւր էր մեր կամիկաձեները, ուր էին մեր անօդաչուները, չունե՞նք մենք փող։ Մեզ թուրքը խփել է մենակ օդից։ Իմ էրեխեն էնքան էր կրակել, որ զենքը դեֆորմացվել էր, իսկ մեր տիկին Աննա Հակոբյանը էդ զենքով է նկարվել, հերիք է, էդ նկարն իմ վրա ազդում է։

-Ես, ինչպես հասկացա, Դուք եւս միանում եք Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։

-Եթե Փաշինյանը նույն ձեւով է շարունակելու, ուրեմն ավելի լավ է չշարունակի։ Էս ինչ թատրոն է խաղում Փաշինյանը, բա որ ե՞ս սկսի թատրոն խաղալ, տո ես իրենից լավ հեղափոխություն անող տղա էլ եմ, լավ թատրոն խաղացող եմ, ավելի լավ ղեկավարող էլ կա, բայց մենք իրավունք չունենք մեր հողը թուրքին տալու։

-Մի քանի ամիս է անցել Ձեր որդու զոհվելուց, պետական մակարդակով ուշադրություն կա՞ ընտանիքին։

-Կա էն, ինչ-որ բոլորի համար է, բայց ինձ հետաքրքրում է մաքուրն ու ճիշտը, թե իմ երեխան ինչ է արել։ Բա իմ թոռը չիմանա իր հոպարն ի՞նչ է արել։ Կան փաստեր, թող իրենք ճշեն։ Դավիթ Տոնոյանն ո՞ւր է, տեղյակ չի՞։ Ե՞րբ պետք է Դավիթ Տոնոյանը կախվի հրապարկում, ես ոչ մեկի բերանից չեմ լսել՝ ով պետք է պատասխան տա։ Պարոն Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ իր դերի մեջ մնա, ով ինչ սխալ արել է, թող պատասխան տա, իսկ ով պաշտոն է ուզում, թող ասի, որ ինքն եկավ պաշտոնի՝ դավաճաններին պետք է պատժի, խոսք տալի՞ս է։ Եթե ինքն ասի՝ եկա պաշտոնի,Դավիթ Տոնոյանը պետք է կախաղան հանվի, կասեմ՝ ես քո ցավը տանեմ, Դավիթ Տոնոյանիմ հանես կախաղան, մենք քեզ կընտրենք գերագույն հրամանատար։