Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցվեցին

Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցվեցին։ ԲԴԽ֊ն մերժեց անդամներ Լիպարիտ Մելիքջանյանի, Կարեն Բեքմեզյանի եւ Հայկ Հովհաննիսյանի հարցը։

Հիշեցնենք, որ դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանը դեռ անցած տարի ընտրվել էր ԲԴԽ անդամ, ապա հրաժարվել ստանձնել անդամի պարտականությունները։ Այնուհետև այս թվականի հուլիսի 11֊ին նա երդվեց որպես ԲԴԽ։ Այս հանգամանքը վրդովեցրել է շատերին, նրանց կարծիքով՝ Տավարացյանը չի կարող լինել ԲԴԽ անդամ։