Ինչու՞ են երամ- երամ արձակուրդ գնում․․․
ՔՊ-ական պաշտոնյաների երամ- երամ արձակուրդ գնալուց եք խոսում, բա թե՝ Հայաստանն այս վիճակում է, նրանք արձակուրդ են գնում։ Ինչու՞ եմ երամ- երամ ասում։ Կենդանական աշխարհում մի հետաքրքիր բան կա։ Երբ որևէ խմբային տեսակ ես նշում՝ երամ, վտառ, բոլուկ, ոհմակ, դրանք նույնատեսակ թռչունների, կենդանիների խմբեր են։ Վերջին օրերին, երբ արձակուրդ գնացող պաշտոնյաների թռչող, ճռվողող խմբին էի հետևում՝ հանկարծ հասկացա, որ նրանք էլ բոլորը նույնատեսակ են, նույն սորտի։ Եթե երամն առաջնորդողը թռչում է, բոլորը հետևից պիտի օդ բարձրանան։ Ինչու՞ այդպես խմբովին ու հանգիստ արձակուրդ են գնում։ Լավ են անում՝ գնում են , արել- կոտրատվել են՝ պարսերով հանգստանալու են գնում։ Եվ եթե անհանգստանում եք, որ մեզ վառոդի վրա նստեցրել, իրենք խրախճանքի են գնում, իմացած եղեք, որ դա էլ է մտնում համատեղ ծրագրային քաղաքականության մեջ։
Տեսե՜ք՝ ինչ խաղաղ է, փոստատար աղավնին սավառնում է երկնքում, նրա շուրջ պտտվում են մյուս աղավնիները և կապուտակ երկնքում ոչ մի անգղ չկա․․․ Խաղաղությունը մեզ ուտում է , գայլն ու գառը իրար կողքի կապել ու ջան ասելով, ջան լսելով ապրում են․․․
Սա է խմբակային օդ բարձրանալու քաղաքականությունը․․․ Բոլոր կողմերն էլ տեղյակ են ու գիտեն՝ երբ, ինչպես գործել։
Օդում մի մեծ սպասում- սպառնալիք է կախված։
Կարծիքներ